+

Հաճախ տրվող հարցեր

1. Մետաղադրամների և ժամանակաշրջանների մասին, որոնք դեռ տեղ չեն գտել Կատալոգում.

Մենք հասկանում ենք, որ դուք կարող եք հետաքրքրված լինել որոշ ժամանակաշրջաններով, որոնք դեռ չկան կատալոգում: Այնուամենայնիվ, օգտատերերը չեն կարող ավելացնել նոր պատմական ժամանակաշրջաններ կամ պետություններ, քանի որ դա արտոնված է միայն կայքի վարչությանը: Մենք սովորաբար ավելացնում ենք 3-5 ժամանակաշրջան ամսական՝ կախված գլխավոր էջում պարբերաբար անցկացվող հարցումների արդյունքներից:

Մենք ցանկանում ենք լրացնել հնարավորինս շատ պատմական ժամանակաշրջաններ: Այսպիսով, եթե դուք ուզում եք տեսնել որոշակի ժամանակաշրջան, ապա եղեք համբերատար, քանզի մենք, ամենայն հավանականությամբ, հետզհետե կավելացնենք այն: Հաշվի առեք նաև, որ յուրաքանչուր օգտատեր ունի տարբեր նախասիրություններ, ուստի ավելացմանը սպասող ժամանակաշրջանների ցանկը շատ երկար է:

Դուք կարող եք նաև տեսնել վերջերս ավելացված ժամանակաշրջանները կայքի նորությունների էջում:

Եթե արդեն ավելացված ժամանակաշրջանում բացակայում է որևէ մետաղադրամ, դուք կարող եք դիմել մեզ, և մենք կփորձենք հնարավորինս շուտ ավելացնել դա:


2. Մետաղադրամների գների մասին.

Ցավում ենք, բայց uCoin-ը առևտրային հարթակ չէ, դա ձեր անձնական մետաղադրամների հավաքածուն ստեղծելու եւ կառավարելու ծառայություն է: Վաճառել, գնել կամ մետաղադրամների գինը տեսնել դուք կարող եք՝ օգտագործելով առցանց աճուրդի կայքեր, որոնցից է, օրինակ ebay.com–ը:


3. Մետաղադրամների նույնականացման մասին.

uCoin-ը առաջարկում է բազմաթիվ գործիքներ, որոնք կօգնեն ձեզ նույնականացնել մետաղադրամներ:

Դուք կարող եք օգտագործել Google-ի որոնման տողը էջի վերեւում՝ ձեր մետաղադրամի որոշակի բնութագրերի (անվանումը, տարեթիվը, կազմը, դրամաշուրթի տեսակը, մետաղադրամի ձևը կամ դրոշմը) որոնման համար՝ մուտքագրելով համապատասխան արտահայտություն: Որոնումը սկսելուց հետո դուք կտեղափոխվեք համապատասխան էջ, որտեղ, ամենայն հավանականությամբ, կգտնեք այն մետաղադրամը, որը դուք փնտրում եք: Եթե դուք չեք կարողանում գտնել մետաղադրամը, ապա, ըստ ամենայնի, այն չկա մեր կատալոգում, ուստի խորհուրդ ենք տալիս որոնել այն այլ կայքերում, կամ կարող եք կապ հաստատել մեզ հետ, ուղարկել մետաղադրամի լուսանկարները, և մենք կփորձենք գտնել տեղեկատվություն ձեզ համար:

Մենք ունենք նաև dateconverter.net կայք, որտեղ դուք կարող եք հեշտությամբ փոխարկել ձեր մետաղադրամների տարեթվերը Գրիգորյան օրացույցով:


uCoin